Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օբաման խոստովանել է, որ տարիները «հեռացնում են» իրեն բասկետբոլից

Օբաման խոստովանել է, որ տարիները «հեռացնում են» իրեն բասկետբոլից
18.02.2014 | 13:21

Միացյալ Նահանգների 52-ամյա նախագահը դժգոհում է, որ «տարիներն իրենցը ասում են»: Շատերը նկատել են, որ վերջին ժամանակները Բարաք Օբաման սկսել է ավելի քիչ խաղալ իր սիրած բասկետբոլը: Վերջինս միշտ աչքի է ընկել բասկետբոլի հանդեպ առանձնակի սիրով: Այժմ, սակայն, նրան ավելի հաճախ կարելի է տեսնել փայտով` որևէ գոլֆ ակումբում, քան բասկետբոլի գնդակով: Օբաման հաստատել է, որ այժմ շատ ավելի քիչ է զբաղվում սիրած խաղով, քան առաջ, և, իր տարիքից ելնելով, ավելի քիչ հաճախում բասկետբոլի հրապարակ: «Ամեն ինչում մեղավոր է տարիքը, որն արդեն զգալ է տալիս»,- խոստովանել է նա: «Դուք արթնանում եք առավոտյան և զգում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան ցավում է: Եվ դուք չեք հասկանում` ինչ է կատարվում ձեզ հետ…»,- բացատրել է Բարաք Օբաման նախօրեին` նախկին բասկետբոլի աստղ Չառլզ Բակլիին տված հարցազրույցում: Բացի այդ, առողջ ապրելակերպի մեծ երկրպագու ԱՄՆ-ի նախագահը, ինչպես ինքն է նշել, պետք է մտածի նաև կարևոր հաղորդագրությունների և հանդիպումների մասին: Այժմ, վերջինս հաճույքով դիտում է 12-ամյա դստեր` Սաշայի բասկետբոլի խաղը: Բարաք Օբաման, ինչպես գրում է Daily Mail-ը, մնում է բասկետբոլի հավատարիմ երկրպագուն և ուշադիր հետևում սիրած խաղի բոլոր նորություններին: Վերջերս, օրինակ, նա հրավիրվել է «Miami Heat»-ի սպիտակ բասկետբոլիստներին, որոնք երկրորդ տարին անընդմեջ դարձել են NBA չեմպիոններ:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ